Կարևոր իրադարձություններ

Շմայսը` Արմավիրի գազավիկ. «Փաստ»

23 Փետրվար, 2017 07:50
Շմայսը` Արմավիրի գազավիկ. «Փաստ»

Արմավիրի մարզում նախընտրական կրքերը թեժանում են: Այստեղ իրար դեմ Ճակատամարտ են տալու Հանրապետական կուսակցության առաջամարտիկները: Գեներալներ` Մանվել Գրիգորյանի, Սեյրան Օհանյանի հետ պայքարի մեջ է նաև ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):

«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ վերնախավը Շմայսի պահով վերջնական որոշում է կայացրել` նա պատգամավոր չի դառնա: Հաշվարկել են` Շմայսին ձայն կտան 4–5 գյուղում:

Ձայների թիվը 5000–ը չի անցնի, իսկ դա բավարար չէ ԱԺ մտնելու համար: Եվ ՀՀԿ–ն որոշել է` «Շմայս, եթե հինգ հազար ձայն բերես, քեզ կնշանակենք Արմավիրի գազի գրասենյակի տնօրեն»:

Մի խոսքով` Շմայսը դառնում է Արմավիրի գազավիկը...

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին