Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 22

22 Փետրվար, 2017 19:00
Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 22

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները.

Այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի տեսակցությունների արգելքը վերացնելու միջնորդությունը: Դատավորն իր ելույթում հիշեցրեց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական  դատարան՝ այն ստանալու պահից տասնօրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): 

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանանկերում տեղի ունեցա Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամլո ասուլիսը: Լավրովը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա: «Եթե մենք իսկապես հանձնառու ենք փոխադարձ ընդունելի լուծում որոնելու անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններին, իմ խորը համոզմամբ, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարը:

Լավրովն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի` Երևան այցելելու հրավերը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի զորակցություն Հաց բերող Արթուր Սարգսյանի։ Այս մասին հայտնում է Հիմնադիր խորհրդարանը:

ՀՀ պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի համար խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Հարցը քննարկվելու և հաստատվելու է փետրվարի 23-ի կառավարության նիստի օրակարգում:  

Թեմայի առնչությամբ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց հետևյալը. «Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»

 

Լրահոս

Դիտել ավելին