Կարևոր իրադարձություններ

«Շատ նպատակահարմար է նախընտրական շրջանի քաղաքական վարկանիշը նույնպես փրկել ՝ քաղաքական գովազդը տեղադրելով սերիալների ներսում»

22 Փետրվար, 2017 12:18
Հեղինակ՝ Նվեր Մնացականյան
«Շատ նպատակահարմար է նախընտրական շրջանի քաղաքական վարկանիշը նույնպես փրկել ՝ քաղաքական գովազդը տեղադրելով սերիալների ներսում»

Քանի դեռ հնդկական սերիալները գտնվում են փրայմ թայմի տիրույթում, որի լսարանից իրենց փայաբաժինն են փախցնում նաեվ լրատվական թողարկումները, շատ նպատակահարմար է նախընտրական շրջանի քաղաքական վարկանիշը նույնպես փրկել ՝ քաղաքական գովազդը տեղադրելով սերիալների ներսում։ Ընդ որում, վարկանիշային պիկ կարելի է ստանալ հատկապես այն պահին, երբ մեր երկրի ճակատագրի և ապագայի արցունքախառն կանխատեսումները հնչում են այն հնդիկ խալով աղջկա փշրված սիրո հայացքի ներքո։ Իսկ պահի հոգեվիճակային դրամատիզմը տպավորելու համար, ճիշտ կլինի, որ այդ դրամատիկ անցումները հնչեցնեն ոչ թե թեկնածուները [այստեղ մի շարք անհարմարություններ կան. սկսած հուշարարի, տեսախցիկի ներկայության դիսկոմֆորտից, մինչև ասելիքի տողատակերում թաքնվելու անազնիվ փորձերը ] , այլ Երևանում ուսանող հնդիկները . չէ որ ամեն ինչ հարաբերական է…

 

Լրահոս

Դիտել ավելին