Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ ենք կծում նրանց, ում սիրում ենք

12 Հոկտեմբեր, 2015 14:54
Ինչու՞ ենք կծում նրանց, ում սիրում ենք

Երբևէ եղե՞լ է ձեզ մոտ ցանկություն կծել նրան, ում սիրում եք, երբ բուռն էմոցիաներից և մեծ սիրուց ուզում եք ձեր սիրելիներին կծել:

Պարզվում է, որ դրանում տարօրինակ բան չկա:

Ինչպես հաստատում են Յելի ինստիտուտի գիտնականները, այդ երևույթն ունի իր անվանումը՝ «մեղմ ագրեսիա»: Այն նույնիսկ սոցիալական նպատակ ունի՝ օգնում է կառավարել էմոցիաները:

Օրիանա Արագոնի խոսքերով, մենք տարբեր կերպ ենք արտահայտնում մեր էմոցիաները: Երբեմն թույլ ենք տալիս մեզ ամեն ինչ, միայն հետո մտածում և վերլուծում դրությունը, երբեմն էլ փորձում ենք խուսափել ավելորդ սթրեսային իրավիճակներից: Պատահում է նաև այնպես, որ դրսևորում ենք մեզ բոլորովին այլ տեսանկյունից: Սա, թվում է , օգնում է մեզ պահպանել ներքին էմոցիոնալ հավասարակշռությունը: 

Այնպես որ հիշեք՝ կծում ենք մենք միայն այն մարդկանց, ում սիրում ենք: 

 

Լրահոս

Դիտել ավելին