Կարևոր իրադարձություններ

Վարագյանին փոխմարզպետ են նշանակում «արջի ծառայություն» մատուցելու համա՞ր. «Փաստ»

22 Փետրվար, 2017 09:30
Վարագյանին փոխմարզպետ են նշանակում «արջի ծառայություն» մատուցելու համա՞ր. «Փաստ»

Այսօր կամ վաղը Արթիկի նախկին ՀՀԿ–ական քաղաքապետ, օրերս ՀՀԿ–ն լքած ու ՀՅԴ ռեյտինգային ցուցակով Շիրակում առաջադրված Խաչատուր Վարագյանը, ով Արթիկի ներկա ՀՀԿ–ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է, վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ կնշանակվի Շիրակի փոխմարզպետ:

«Մարզպետն է առաջարկել, նշանակումը երեւի վաղը կամ մյուս օրը կլինի»,– «Փաստի» հարցին ի պատասխան ասաց Վարագյանը:

Խաչատուր Վարագյանին փոխմարզպետ դարձնելու համար Շիրակի ՀՅԴ–ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն անգամ մարզպետարանում կառուցվածքային փոփոխություն է կատարել ու 3–րդ փոխմարզպետի պաշտոն ավելացրել՝ հակասության մեջ մտնելով կառավարության հռչակած օպտիմալացման ծրագրի հետ:

Բացի դա, վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հայտարարեց, որ ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելը քարոզչության համար «արջի ծառայություն է», իսկ Վարագյանին նշանակելով փոխմարզպետ, նա կարող է նպաստել «արջի ծառայություն» մատուցելուն: «Ես վարչական ռեսուրսներ չեմ օգտագործելու: Ես բավական ռեսուրսներ ունեմ, որ կարողանամ ընտրությանը լիարժեք մասնակցել առանց վարչական ռեսուրսներ օգտագործելու»,– «Փաստին» ասաց Վարագյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին