Կարևոր իրադարձություններ

Օսկանյանը խռովել է. Սամվել Բաբայանը զրկել է նրան դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից. «Ժամանակ»

22 Փետրվար, 2017 08:48
Օսկանյանը խռովել է. Սամվել Բաբայանը զրկել է նրան դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից. «Ժամանակ»

«Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը Անդրանիկ Թեւանյանի հետ ունեցած վերջին հակասությունից հետո կուսակցության գրասենյակ չի գնում։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Թեւանյանը արգելել է Օսկանյանի որդու ձերբակալության թեմայով մեծ աղմուկ բարձրացնել, ինչի պատճառով նախկին ԱԳ նախարարի վրդովմունքն էլ ավելի է խորացել։

Ըստ մեր աղբյուրի, սակայն, Անդրանիկ Թեւանյանի եւ Վարդան Օսկանյանի վեճը այլ արմատ ունի։ Օսկանյանը վերջերս մեծ գումար է խոստացել դրսից բերել, ինչը նրան չի հաջողվել, որից հետո Սամվել Բաբայանը նրան զրկել է դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից։

Անդրանիկ Թեւանյանն էլ, ինչպես հայտնի է, դեռ 2005թ. Սամվել Բաբայանի կողմից հիմնադրված «Դաշինք» կուսակցության խոսնակն էր, իսկ այժմ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում հանդես է գալիս որպես Սամվել Բաբայանի ներկայացուցիչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին