Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Միխաելովկա գյուղում

21 Փետրվար, 2017 22:53
Հրդեհ Միխաելովկա գյուղում

Փետրվարի 21-ին, ժամը 14:52-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Միխաելովկա գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Միխաելովկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր և հարակից անասնագոմի տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:37-ին, մարվել՝ 21:11-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ), կուտակված անասնակեր (մոտ 5 տ) և տանիքում պահեստավորված անասնակերը (մոտ 500 կգ):

 

Լրահոս

Դիտել ավելին