Կարևոր իրադարձություններ

Գիտնականները ծովային խխունջից ցավազրկող են ստեղծել

21 Փետրվար, 2017 22:14
Գիտնականները ծովային խխունջից ցավազրկող են ստեղծել

Գիտնականները միացություն են հայտնաբերել, որը ցավազրկում է այնպես արդյունավետ, ինչպես օփիոիդները, սակայն հակում չի առաջացնում: Այդ մասին հրապարակված է PNAS ամսագրում:

Գիտնականները Rg1A նյութը անջատել են Conus regius-ից (կոնաձև ծովային խխունջից): Ի տարբերություն օփիոիդների, այն ոչ թե բթացնում է ցավի նկատմամբ զգայունությունը, այլ կանխում է դրա առաջացումը:

Դեռևս թեստերը կատարվում են միայն կենդանիների վրա: Նյութն ընդունակ է եղել ցավազրկելու 72 ժամ: Գիտնականները պատրաստվում են շարունակել կլինիկական հետազոտությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին