Կարևոր իրադարձություններ

Մեսսին ուզում է, որպեսզի 3 ֆուտբոլիստներ հեռանան «Բարսելոնայից»

21 Փետրվար, 2017 22:07
Մեսսին ուզում է, որպեսզի 3 ֆուտբոլիստներ հեռանան «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դժգոհ է ակումբի վերջին անհաջողություններից: Լեո Մեսսին արտահայտել է իր դժգոհությունը թիմի ընթացիկ արդյունքներից և Լուիս Էնրիկեի աշխատանքից: Ըստ արգենտինացու կարծիքի՝ թիմը հաջողության է հասնում միայն իր անհատական վարպետության հաշվին:

Ակումբի խնդիրները դժվարացնում են պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները, իսկ Մեսսին ինքը պատրաստ է վերջնագիր ներկայացնել «Բարսելոնային»: Մեսսին ցանկանում է, որպեսզի ակումբից հեռանան Լյուկ Դինը, Ժերեմի Մաթյոն և Անդրե Գոմեշը: Միայն այս պայմանների կատարման դեպքում ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին