Կարևոր իրադարձություններ

«Ես պայքարեցի, որ նման որոշում չընդունվեր». Զարուհի Փոստանջյան

21 Փետրվար, 2017 18:09
«Ես պայքարեցի, որ նման որոշում չընդունվեր». Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նշեց, որ ինքը պայքարել է, որպեսզի «Ժառանգությունը» դաշինք կազմելու որոշում չընդունի. «Պայքարել եմ մինչև վերջ: Ցանկացել եմ նրանց բոլորին ետ պահել այդ որոշումն առաջ մղելուց»,-ասաց Փոստանջյանը:

«Այն որոշումը, որն ընդունվեց, չի բխում «Ժառանգություն» կուսակցության ո'չ գաղափարախոսությունից, ո'չ սկզբունքներից, ո'չ ծրագրից: Հստակ կա խզում մեր կատարած գործունեության և դաշինքը ստեղծելուց առաջ ստորագրված փաստաթղթի միջև: Ես չեմ կարող աջակցել մի գործընթացի, որն ուղղակի դեմ է մեր՝ նախկինում ընդունած որոշումներին»,- նշեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 20-ին  ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց կուսակցությունից դուրս գալու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին