Կարևոր իրադարձություններ

«Միացյալ օպերատիվ խմբավորման պահեստազորում կարող են լինել մարտական կազմի 30-ից 60 տոկոսը»

21 Փետրվար, 2017 17:12
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
«Միացյալ օպերատիվ խմբավորման պահեստազորում կարող են լինել մարտական կազմի 30-ից 60 տոկոսը»

«Վերջին 50 տարվա ընթացքում խորը էշելոնացված պաշտպանության բացառիկ հաջող ճեղքումների փորձը ցույց է տալիս, որ միացյալ օպերատիվ խմբավորման պահեստազորում կարող են լինել մարտական կազմի 30-ից 60 տոկոսը. Բանակային կորպուսի հրամանատարի տրամադրության տակ մինչև դիվիզիա, դաշտային բանակի հրամանատարի` մինչև ԲԿ, ՄՕԽ հրամանատարի` մեկից երկու ԲԿ: ԱՄՆ և ՆԱՏՕ ռազմական մասնագետները կարծում են, որ ուժերի նման էշելոնավորումն ու ռեզերվացումը կարևորագույն ուղղությունների վրա կնպաստի հարձակման նախագծած տեմպի և ուժերի ու միջոցների` վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ հարաբերակցության պահպանմանը : Այլ կերպ ասած հետագա խնդրի լուծումը առանց այդ ուժերի անհնար է, իսկ առաջիկա խնդիրը լուծվում է առաջին շարակազմում փոքր ուժերի ներգրավածությամբ և մեծապես կրակային մեծ ներգործությամբ: Դրան հնարավոր է հասնել հակառակորդի պաշտպանության ողջ լայնքի ու խորքի միաժամանակյա կրակային խոցմամբ, կրակի խտությամբ, իսկ հակադարձման ժամանակ հիմնական զորքերը դեռ կրակի տակ չեն: Հիմնական կրակակետերի բացահայտումից և պաշտպանության ծանրության կենտրոնը բացահայտելուց հետո էլ միայն երկրորդ շարակազմը և ռեզերվը մտցվում են մարտի մեջ»: 

Արծրուն Հովհաննիսյան
Ռազմարվեստ 
Հատոր 2
Ցամաքային ճեղքում

 

Լրահոս

Դիտել ավելին