Կարևոր իրադարձություններ

«Անմասն չեմ լինի ոչ մի քաղաքական գործընթացից». Զարուհի Փոստանջյան

21 Փետրվար, 2017 16:47
«Անմասն չեմ լինի ոչ մի քաղաքական գործընթացից». Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ փետրվարի 21-ին, Ազատություն  ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նշեց, որ դեռ հստակ չի որոշել, թե ինչով է զբաղվելու. «Միանշանակ է, որ անմասն չեմ լինելու ոչ մի քաղաքական գործընթացից: Այլ տեսքով քաղաքական գործունեության շարունակության մասին հանրությունը տեղեկացված կլինի»:

Փոստանջյանը նաև նշեց, որ «Ժառանգություն»-ից հեռանալու որոշումը դժվարությամբ է կայացրել. «Այդ որոշումը կայացնելու համար կային հիմքեր, որոնք հիմնականում վերաբերում էին այն ճանապարհին, որն անցել է «Ժառանգությունը», այսօր փաստացի մերժում է իր անցած ուղին, իր արժեքային ահամակարգը… Տխուր է, որ պարտավորված էի այդպիսի որոշում կայացնել»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է իր որոշմանն արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանը, Փոստանջյանը նշեց, որ դեռ արձագանք չկա, սակայն իր կարծիքով Հովհաննիսյանը ցանկացել է, որ Փոստանջյանը լքի կուսակցությունը. «Նա հավանաբար ցանկանում էր, որ նման որոշում լիներ»,- ասաց Փոստանջյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին