Կարևոր իրադարձություններ

«Աշտարակ կաթը կազդուրվում է. պարտքերի 65%-ը մարված է»

21 Փետրվար, 2017 15:34
Հեղինակ՝ Արմեն Վարդանյան
«Աշտարակ կաթը կազդուրվում է. պարտքերի 65%-ը մարված է»

Օրերս ՀՀ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները հանդիպել են «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման նպատակով իրականացվող ծրագրի ներդրող՝ ամերիկահայ գործարարի և ծրագրի իրականացման այլ պատասխանատուների հետ՝ քննարկելու ներկայում առողջացման ծրագրին առնչվող խնդիրները։ Նախարարությունից վստահեցրել են, որ պատրաստակամ են՝ լիազորությունների շրջանակներում նպաստել առաջացած խնդիրների լուծմանը և ծրագրի իրականացմանը։

Այս իրավիճակում կարևոր է, որ արտադրությունը շարունակվի, քանի որ այն աշխատանքով ապահովում է ավելի քան 300 քաղաքացիների, ինչպես նաև՝ առնչվում է բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների բնականոն գործունեությանը։
Հյուրերը քննարկման ընթացքում ներկայացրել են «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման գործընթացով պայմանավորված խնդիրները։ Առաջարկվել է կազմակերպել եռակողմ հանդիպում՝ անվճարունակության վարույթում օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված կառավարչի, ներդրողի ներկայացուցիչների և նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ՝ առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակաները քննարկելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Ներդրողի ներկայացուցիչները քննարկման ընթացքում տեղեկացրել են, որ անցած երեք ամիսների ընթացքում մարվել է գյուղացիների հանդեպ Աշտարակ կաթի պարտքերի շուրջ 65 տոկոսը։ Ձեռք են բերվել շուրջ 50 մլն դրամի սարքավորումներ՝ արտադրական գործընթացը բարելավելու նպատակով։
Ամերիկահայ գործարարը նշել է, որ արտադրական սարքավորումների մեծ մասը նորով փոխարինելու կարիք կա։ Նա վերահաստատել է նաև, որ պատրաստ են ներդրում իրականացնել, և կարևորում են, որ ընկերությունն իր բնականոն արտադրությունն իրականացնի։

 

Լրահոս

Դիտել ավելին