Կարևոր իրադարձություններ

Տեղական արտադրության զարգացման «քաղցրությունը»

21 Փետրվար, 2017 11:09
Հեղինակ՝ Էկոնոմիկան թվերով
Տեղական արտադրության զարգացման «քաղցրությունը»

Ցանկացած պետության համար օրակարգային է սեփական արտադրության զարգացումը: Որքան էլ բարելավվեն տնտեսական գործընկերների հետ հարաբերությունները, որքան էլ ավելացնեն ներմուծման ծավալները, այնուամենայնիվ տեղական արտադրությունը լուծում է մի շարք խնդիրներ:

Գործադիր մարմինը դիտարկում է տարբեր տնտեսական գործիքների կիրառման միջոցով ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելու հնարավորությունները։ Ներկայումս ընտրվել են շուրջ վեց տասնյակ ապրանքախմբեր, որոնք հնարավոր է փոխարինել:

Փոխարինման մեթոդը ամենաարդյունավետ գործիքներից մեկն է: Իհարկե հնարավոր է նաև սահմանափակել ներմուծվող ապրանքները, սակայն ՀՀ-ի պես փոքր երկրի համար դա այդքան էլ լավ տարբերակ չէ:

Փոխարինումը կարող է լինել համանման ապրանքների տեղական արտադրության հզորությունների ավելացման տեսքով, ինչպես նաև նոր արտադրությունների հիմնման շնորհիվ:

Տեղական արտադրանքի առաջխաղացման առաջնային ոլորտներից են գյուղատնտեսությունը, վերամշակող և թեթև արդյունաբերությունը:

Պետք չի մոռանալ նաև, որ տեղական արտադրության խթանումը նպաստում է նաև արտահանման ծավալների ավելացմանը և նոր աշխատատեղերի ի հայտ գալուն:

 

Լրահոս

Դիտել ավելին