Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

21 Փետրվար, 2017 10:41
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (21 փետրվար 2017թ.)

Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար: Եվ Աստված իր զորությամբ պահում է ձեզ, որպեսզի ձեր հավատով հասնեք նրա պատրաստած փրկությանը, որ հայտնվելու է ժամանակի վախճանին: 
Ուրախացե՛ք այդ փրկությամբ, նույնիսկ եթե այժմ հարկադրաբար փոքր-ինչտրտմած եք ձեր կրած այլևայլ փորձությունների պատճառով: Այդպիսով փորձված ձեր հավատը շա՛տ ավելի թանկագին է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում. Դրա համար էլ, երբ Հիսուս Քրիստոս հայտնվի, կգովի ձեզ և կարժանացնի փառքի ու պատվի: Որովհետև դուք նրան չտեսաք, բայց սիրեցիք և առանց նրան տեսնելու հավատում եք՝ ուրախանալով այն անպատմելի ու փառավոր խնդությամբ, որ ձերն է լինելու, որպես ձեր հավատի արդյունք՝ դուք կստանաք ձեր հոգիների փրկությունը:
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 1:3-9)

 

Լրահոս

Դիտել ավելին