Կարևոր իրադարձություններ

ՕՐՕ դաշինքում հետաքրքիր համամասնություն է նկատվել. «Իրավունք»

21 Փետրվար, 2017 10:04
ՕՐՕ դաշինքում հետաքրքիր համամասնություն է նկատվել. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Ցուցակը կազմված է 148 անձից։ Սակայն դրանցից շուրջ 90 տոկոսը Օսկանյանի «Համախմբում»–ից են, մոտ 7 տոկոսը՝ «Ժառանգություն»–ից, և միայն 3 տոկոսը՝ անկուսակցական։ Հետաքրքիր է նշել, որ ցուցակում երկու հոգի ներկայացնում են «Արդարություն» կուսակցությունը։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը, լինելով ՕՐՕ դաշինքի ղեկավար, գրեթե որևէ ազդեցություն չունի դաշինքի ներսում։ Երկրորդ տեղում գտնվող «Ժառանգությունը» նույնպես, կարելի է ասել, զրոյին մոտ ազդեցության ունի դաշինքի ներսում։

Կան ընտրատարածքներ, որտեղ «Ժառանգությունը» ռեյտինգային ցուցակով ընդհանրապես թեկնածու չունի, օրինակ՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքը, իսկ մարզայինից՝ Տավուշի թիվ 13 ընտրատարածքում։ Մնացած ընտրատարածքներում «ժառանգությունը» ներկայացված է, որպես կանոն, մեկ-երկու հոգով։ Այսպիսով, ՕՐՕ դաշինքը ճիշտ կլինել կոչել 00+Օ դաշինք, որից առաջին երկու ՕՕ-ները զրոներ են, իսկ երրորդ Օ-ն Օսկանյանն է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին