Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է պաշտոնից ազատվել պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետը. «Հայկական ժամանակ»

21 Փետրվար, 2017 09:35
Ինչո՞ւ է պաշտոնից ազատվել պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետը. «Հայկական ժամանակ»

«Անցած շաբաթ զբաղեցրած պաշտոնից ազատվել Է պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը։ Այս լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Սեդրակ Սեդրակյանը մոտ երկու տասնամյակ այդ գերատեսչության պաշտոնյա է։ Արդյոք նրա ազատման հիմքում պարզապես նախարար Վիգեն Սարգսյանի կադրային նոր քաղաքականությունն Է կամ միգուցե այդ պաշտոնյան ինչ-որ չարաշահումներ կամ խնդիրնե՞ր Է թույլ տվել։ Չէ՞ որ անցած ամիս «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը բացահայտում էր արել, որ «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինել է հենց Սեդրակ Սեդրակյանը և որ դրա դիմաց նա համապատասխան աշխատավարձ Է ստացել։ «Ոչ, ոչ։ Պարզապես արդեն տարիքային անհամապատասխանության խնդիր կար»,– չհամաձայնեց Արծրուն Հովհաննիսյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին