Կարևոր իրադարձություններ

Արգամ Աբրահամյանի ընկերոջը ոստիկանություն են հրավիրել. «Հայկական ժամանակ»

21 Փետրվար, 2017 09:08
Արգամ Աբրահամյանի ընկերոջը ոստիկանություն են հրավիրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատ քաղաքի բաժին է հրավիրվել Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կողմնակիցներից Գեղամ Ավագյանը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում ասացին, որ քրեական գործի շրջանակներում է Գեղամ Ավագյանը հրավիրվել է բաժին: «Հետը զրույց են ունեցել եւ ազատ է արձակվել»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ չմանրամասնել, թե ինչ գործի շրջանակներում է նա հրավիրվել է ոստիկանություն:

Գեղամ Ավագյանից փորձեցին ոստիկանություն հրավիրվելու մասին տեղեկություն ստանալ: Վերջինս նախ կտրականապես հերքեց, թե հրավիրվել է ոստիկանություն, սակայն ավելի ուշ հաստատեց: «Մեր տան հին գործերով են կանչել, 10 րոպեով մտել հելել եմ: Ոչ մի ընտրական, ոչ մի բան»,- ասաց Գեղամ Ավագյանը՝ նշելով, որ Արգամ Աբրահամյանին չի ճանաչում: Լսելով հարցը՝ Արգամ Աբրահամյանին չեք էլ տեսե՞լ, նա պատասխանելու փոխարեն անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակի 9-րդ համարն է: Նախկին վարչապետի Հովիկ Աբրահամյանի տղան նաեւ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատ քաղաքի բաժին է հրավիրվել Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կողմնակիցներից Գեղամ Ավագյանը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ քրեական գործի շրջանակներում է Գեղամ Ավագյանը հրավիրվել է բաժին: «Հետը զրույց են ունեցել եւ ազատ է արձակվել»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ չմանրամասնել, թե ինչ գործի շրջանակներում է նա հրավիրվել է ոստիկանություն:

 

Գեղամ Ավագյանից փորձեցին ոստիկանություն հրավիրվելու մասին տեղեկություն ստանալ: Վերջինս նախ կտրականապես հերքեց, թե հրավիրվել է ոստիկանություն, սակայն ավելի ուշ հաստատեց: «Մեր տան հին գործերով են կանչել, 10 րոպեով մտել հելել եմ: Ոչ մի ընտրական, ոչ մի բան»,- ասաց Գեղամ Ավագյանը՝ նշելով, որ Արգամ Աբրահամյանին չի ճանաչում: Լսելով հարցը՝ Արգամ Աբրահամյանին չեք էլ տեսե՞լ, նա պատասխանելու փոխարեն անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակի 9-րդ համարն է: Նախկին վարչապետի Հովիկ Աբրահամյանի տղան նաեւ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին