Կարևոր իրադարձություններ

Կբացահայտեն. Օհանյանին կարող են ներգրավել Նորք Մարաշի զինված խմբի գործում. «Հայկական ժամանակ»

21 Փետրվար, 2017 08:29
Կբացահայտեն. Օհանյանին կարող են ներգրավել Նորք Մարաշի զինված խմբի գործում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը: Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում եւ քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան եւ այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին: «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչեւ պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել:

Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջեւ կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է եւ առողջական խնդիրներ ունի եւ առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին