Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախկին պատգամավոր գործարար Տիգրան Արզաքանցյանը` լուրջ խնդրի առաջ է հայտնվել. «Ժողովուրդ»

21 Փետրվար, 2017 08:19
ԱԺ նախկին պատգամավոր գործարար Տիգրան Արզաքանցյանը` լուրջ խնդրի առաջ է հայտնվել. «Ժողովուրդ»
ԱԺ նախկին պատգամավոր գործարար Տիգրան Արզաքանցյանը, որ ԱԺ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում, լուրջ խնդրի առաջ է հայտնվել:
 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա չի համապատասխանում ԸՕ 80-րդ հոդվածի պահանջներին. վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, այլ գտնվել է ՌԴ-ում, նաեւ Եվրոպայում: Ու հիմա մեծ է հավանականությունը, որ Արզաքանցյանին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը պարզապես չտրամադրի տեղեկանքը, եթե, իհարկե, իշխանության ամենավերին օղակի մակարդակով հակառակ հրահանգ չտրվի: Արզաքանցյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանելով՝ շտապեց հերքել այդ լուրերը: «Ոչ, ոչ»,- ասաց նա: Հարցին՝ այսինքն՝ նման խնդրի չեք բախվել, ամեն ինչ նորմա՞լ է, պատգամավորի թեկնածուն նշեց. «Այո, նորմալ է»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին