Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգը նմանեցրել է գլադիատորական մարտերի. «Ժողովուրդ»

21 Փետրվար, 2017 08:05
Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգը նմանեցրել է գլադիատորական մարտերի. «Ժողովուրդ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգը նմանեցրել է գլադիատորական մարտերի: «Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի այլանդակ բնույթը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերիս հաջողվեց գոնե մի քանի սկզբունքային դրույթ ֆիքսել ԸՕ-ում, որը հնարավորություն կտա որոշակի վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի նկատմամբ։
 
Հակառակ դեպքում՝ մեզ սպասվում էր Պոմպեյի կործանմանը հավասարազոր ընտրական ցնցում»,- «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասել է նա: Իսկ երկու առանցքային դրույթները ընտրական ողջ գործընթացի տեսանկարահանման եւ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջներն են եղել: «Հիշե՛ք, ռեյտինգային այս դեֆորմացված ընտրակարգը հենց ՀՀԿ ներսում է բերելու գլադիատորական մարտերի։ Ռեյտինգայինով առաջադրված գլադիատորներն իրար դեմ կյանքի-մահու պայքար են մղելու, եւ հաղթելու է նա, ով վերջում «ողջ» կմնա։ Սա է այս համակարգի փիլիսոփայությունը»,- ասել է նա։
 
Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին