Կարևոր իրադարձություններ

Հոսանքի ու գազի «մարդիկ» նախընտրական պատերազմի մեջ են. «Հրապարակ»

21 Փետրվար, 2017 07:35
Հոսանքի ու գազի «մարդիկ» նախընտրական պատերազմի մեջ են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Լոռու մարզում հոսանքի ու գազի «մարդիկ» նախընտրական պատերազմի մեջ են։ Հոսանքի «մարդիկ» աշխատում են ՀԷՑ բաժնետեր, «Տաշիրի» նախագահ Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի համար, իսկ գազի «մարդիկ»՝ Վահրամ Բաղդասարյանի։ Վերջինիս եղբայրը՝ Վարդան Բաղդասարյանը, Լոռվա գազի գրասենյակի տնօրենն է։
 
Եվ չնայած, հատկապես Տաշիրում, Կարեն Կարապետյանն անցնելու խնդիր չունի, սակայն նրա կողմնակիցները որոշել են աննախադեպ քվեներով հաղթել բոլորին՝ անգամ սեփական թիմակիցներին։ Արդյունքում լարվել են մարզում առաջադրված ՀՀԿ-ականների հարաբերությունները։
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին