Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է Մոսկվայում միլիոնատիրոջ՝ ծեծի ենթարկված դուստրը (լուսանկարներ)

20 Փետրվար, 2017 20:00
Ո՞վ է Մոսկվայում միլիոնատիրոջ՝ ծեծի ենթարկված դուստրը (լուսանկարներ)

Այսօր Մոսկվայում ծեծի են ենթարկել միլիոնատեր Արմենակ Ուրումյանցի դստերը՝ պրոդյուսեր Իզաբելլա Ուրումյանցին: 

Ո՞վ է Արմենակ Ուրումյանցը.

Shabat.am-ը պարզել է, որ նա ծնվել է 1963 թ-ին Խորհրդային Հայաստանում: Մանկության ու պատանեկության տարիներն անց է կացրել Վրաստանում: 1990 թ-ին տեղափոխվել է ապրելու Սախալինում: Այստեղ սկսել է զբաղվել փոքրիկ բիզնեսով` մասնավորապես ոսկու առևտրով: Կարճ ժամանակ անց նրա բիզնեսը հաջողվել է ու մեկ այլ մասնաճյուղ է բացել Մոսկվայում: 

Ավելի ուշ Սախալինում հիմնում է նոր բիզնես և սկսում զբաղվել նաև ձկնաբուծությամբ, ինչը 1999 թ-ին նրան մեծ շահույթ է բերում: Տարիների ընթացքում Ուրումյանցի կարողությունը հասնում է միլիոնների:

Այժմ Ուրումյանցը Յուժնո-Սախալինսկի շրջանային ժողովի պատգամավոր է, Gold & Art ոսկերչական ընկերության սեփականատեր:

Պատահական չէ, որ նրա դուստրը` Իզաբելլա Ուրումյանցն, արդեն 20 տարեկանում հասել է մեծ հաջողությունների ու զբաղվում է ռուսական էստրադայում ճանաչում ունեցող մարդկանց պրոդյուսինգով: Նա աշխատում է Իրինա Դուբցովայի և Անաստասիա Ստոցկայայի հետ:

Картинки по запросу изабелла урумянц дубцова

Լուսանկարներում` Իզաբելլան է:

 

 

 

Ուսումնասիրելով Իզաբելլայի սոցիալական էջերը պարզ է դառնում, որ նա առնչություն ունի նաև հայ որոշ հայտնի մարդկանց հետ ևս.

Իզաբելլան Գառնիում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին