Կարևոր իրադարձություններ

«Մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի». Բագրատյանն՝ ընտրակեղծիքների մասին (տեսանյութ)

20 Փետրվար, 2017 15:10
«Մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի». Բագրատյանն՝ ընտրակեղծիքների մասին (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը, Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ընտրակեղծիքներին՝ նշելով, որ արդեն իսկ այդ ուղղությմաբ քայլեր են ձեռնարկվում:

«Ես ուզում եմ զգուշացնել հանրապետականներին: Մենք ունենք ահազանգ, որ մարդկանց տարել, ուրիշ տեղ են գրանցել և նրանց արդեն հանձնարարված է՝ կքվեարկես առավոտյան էստեղ, կտանենք մի ուրիշ տեղ… Մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի»,- նշեց Բագրատյանը:

Բագրատյանը նշեց, որ արձանագրվել են նաև դեպքեր, երբ քաղաքացիներին խոստացել են հեռախոսներ բաժանել: Նա հավելեց, որ բացի Հանրապետականից մեկ այլ կուսակցության կողմից ևս նման քայլեր է են իրականացվում, բայց թե որ ուժն է դա, Բագրատյանը գերադասեց չնշել:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուցակության հետ միասին: Նա ցուցակի երկրորդ համարն է և այդ դաշինքի վարչապետի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին