Կարևոր իրադարձություններ

«Կարեն Կարապետյանին չի հաջողվել իրականացնել ներդրումային հաջող քաղաքականություն». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

20 Փետրվար, 2017 14:43
«Կարեն Կարապետյանին չի հաջողվել իրականացնել ներդրումային հաջող քաղաքականություն». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Լրագրողների հետ զրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ մինչև այժմ չի ստացվել՝ ներդրումային հաջող քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր կատարել:

«Նախ և առաջ ներդրումային բոլոր ֆոնդերի կարգավորումը տրվեց Կենտրոնական բանկին: Բա ինչի՞ համար ենք մենք սոցապ նախարարություն պահում: Հետո էլ, Կարապետյանը սեպտեմբերին պետք է անմիջապես կանգնեցներ Հարկային օրենսգիրքը, որտեղ ներդրումների առումով փոքրն ավելի շատ է հարկվում, քան խոշորը:

Արդյունքում մեր պետությունը, գործող վարչապետը, իշխող Հանրապետական կուսակցությունը ներդրումները պատկերացնում են այսպես՝ կկանչենք, օրինակ, մի ռուսահայ կապիտալով նեորդրողի, ներդրում կանի:  Ներդրումները ներքին խնայողությունների արդյունք են և չեմ չեմ կարողանում Կառավարությունում բացատրել, որ ընկերներ, այնպես արեք, որ նույնիսկ 100 դոլարանոց մարդը ներդրումներին մասնացկի»,- ասաց Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով՝ Հայաստանում չկա ոչ մի նորմալ ներդրումային ֆոնդ:

Ըստ նրա՝ ժողովուրդը չի աշխատում երկիրը կառուցելու ուղղությամբ, այն կառուցում են մի քանի օլիգարխներ. «Օրը մեջ մի հատ մոլկ է բացվում: Ամեն մի բացվող մոլի հետ փակվում է 2000 խանութ»,- ասաց Բագրատյանն՝ ընդգծելով, որ նման կերպ հնաարվոր չէ խթանել ներդրումները:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

Լրահոս

Դիտել ավելին