Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը զենքի համաշխարհային վաճառքի մասին զեկույցն է հրապարակել: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից զենքի ներմուծմանը:
Ըստ զեկույցի` 2012-2016 թթ. Ադրբեջանը Հայաստանից 20 անգամ ավելի շատ զենք է գնել: Նշենք, որ զենքի մեծ մասը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից:
Աշխարհում ռազմաարդյունաբերական ոլորտի ամենախոշոր արտահանողները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են: