Կարևոր իրադարձություններ

«Իսպանիայի անկախությունը նվաճած թագավորը կորցրել է հանրային վստահությունը և հրաժարական տվել»

20 Փետրվար, 2017 12:00
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Իսպանիայի անկախությունը նվաճած թագավորը կորցրել է հանրային վստահությունը և հրաժարական տվել»

Վստահությունը և հեղինակությունը իշխանության հիմնական ռեսուրսներն են: Իսպանիայի անկախությունը նվաճած թագավորը կորցրել է հանրային վստահությունը և հրաժարական տվել: Սա մասնակի պատասխան է այն հարցին, թե պատասխանատու՞ է արդյոք որդին հոր համար: Ազնվական հարաբերությունները այս հարցին պատասխանում են՝ ողջ ընտանիքն է պատասխանատու հոր, որդու, կնոջ, դստեր և նույնիսկ փեսայի համար: Ընտանիքը կարող է ՛՛համաներվել՛՛ անձի կատարածի իրավական պատասխանատվությունից, բայց բարոյապես չի ներվի: Առկա է ՛՛ընտանիքի պատիվ՛՛ հասկացողությունը: Եթե ՛Իսպանիայի ազգային հերոս Խուան Կառլոս Առաջին թագավորը չի հարցրել իր ընտանիքի անդամ փեսայի նրա ֆինանսական աղբյուրների մասին՝ նա պատասխանատու է իր փեսայի անպատվության համար: Նրա պատվի խնդիրը ընտանիքի պատվի խնդիրն է: Պատվի խնդիրը ազնվակիրթ հասարակությունում օրակարգային է: 
Ստալինը Խորհրդային հասարակությունում շրջանառեց ՛՛որդին հոր համար պատասխանատու չի՛՛ թեզը, բայց բանտերը և աքսորվայրերը լցրեց ՛՛ժողովրդի թշնամիների՛՛ ընտանիքների անդամներով՝ ЧСИР -ներով (член семьи изменника родины): Աքսորի իրավական ձևակերպումը հենց այդպես էր՝ հայրենիքի թշնամու ընտանիքի անդամ: Այդ կարգի մարդկանց համար նույնիսկ հատուկ ճամբարներ կային: Ընտանիքի մանկահասակ անդամներն էլ մանկատները նետվեցին: Հանրությանը մի բարոյականություն էին սովորեցնում, իրավական ինստիտուտներին՝ այլ: Երբեմն լուծումներ էին առաջարկվում՝ հրաժարվել ՛՛հայրենիքի թշնամի՛՛ հարազատից՝ հորից, ամուսնուց, որդուց...Ծուռ հայելիների թագավորություն... Առնվազն երեք սերունդ է անցել այդ համակարգով: 
Ետխորհրդային քաղաքական մշակույթը ՛՛պատվավոր՛՛ է դարձնում ճարպիկներին, ՛՛լեզու գտնողներին՛՛, երկրորդելով սկզբունքը, առաքինությունը, արժանապատվությունը, բարոյականությունը, անձնական, հանրային և նույնիսկ իրավական պատասխանատվությունը: Կկարողնանա՞նք վերադարձնել ՛՛պատիվ՛՛ հասկացության ՛՛պատասխանատվություն՛՛ բովանդակությունը: 

Կից նյութը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին