Կարևոր իրադարձություններ

Լեհ լրագրողը սպառնալիքներ է ստանում Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանելու որոշման պատճառով

20 Փետրվար, 2017 11:32
Հեղինակ՝ Томаш Мацейчук
Լեհ լրագրողը սպառնալիքներ է ստանում Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանելու որոշման պատճառով

Երբ լեհ հայտնի լրագրող Տոմաշ Մացեյչուկը մտադրություն հայտնեց ֆիլմ նկարահանելու Արցախի մասին, այդ պահից սկսած՝ ադրբեջանցիների մոտ լարվածություն առաջացավ: Սոցիալական ցանցերից մեկի իր էջում Տոմաշը գրել է․

«Ուզում էինք ֆիլմ նկարահանել Ղրիմի մասին, սակայն մեր առաջին համատեղ ռուս-լեհական նախագիծը կլինի քաղաքակրթությունների բախումը Հայաստանում, մի պատերազմի մասին, որում հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնեական աշխարհը մահմեդականներից: Եվրոպան պետք է սթափվի եւ եզրակացություններ անի. Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր: Արցախի դեպքում ողբերգությունը կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է հնարավորինս շուտ գիտակցենք այդ սպառնալիքը եւ համարժեք քայլեր ձեռնարկենք: Քաղաքակրթությունների պատերազմ է ընթանում. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի եւ Եվրոպայի մահմեդականացում: Կա՛մ մենք պետք է գիտակցենք հիմա, կա՛մ էլ 50 տարի անց մեր թոռներին կստիպեն ապրել մահմեդականների պես»:

Фото Кнарик Мамиконян.

 Այս գրությունից հետո նրա հասցեին ադրբեջանցիների կողմից բազմաթիվ, այդ թվում՝ սպանության սպառնալիքներ է ստացել: Այդ կապակցությամբ նա տեղադրել է լեհ Յան 3-րդ արքայի՝ թուրքերին ջախջախող պահը պատկերող քանդակի, Իվետա Մուկուչյանի՝ Արցախի դրոշով և սպառնալիքներ պարունակող նամակների նկարներն ու կատարել հետևյալ գրառումը.

Фото Кнарик Мамиконян.

 

Լրահոս

Դիտել ավելին