Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

20 Փետրվար, 2017 11:15
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սուրբ գիրքն ամեն օր

Հիսուս ասում է.
-Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց: 
Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել: 
Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում: Հիշեցե՛ք այն խոսքը, որ ասացի ձեզ, թե՝ «Ծառան իր տիրոջից ավելի մեծ չէ»: Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթե իմ խոսքերը գործադրեցին, ապա ձերն էլ կգործադրեն: Բայց այս բոլորը ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկեց:
(Հովհաննեսի ավետարան 15:17-21)

Գիտենք, որ Աստված բարու համար գործակից է լինում նրանց, ովքեր սիրում են իրեն և կանչվել են ըստ նրա ծրագրի, որովհետև Աստված սկզբից էր ճանաչում նրանց և սկզբից էլ սահմանեց, որ նրանք լինեն իր Որդու հարազատ պատկերը, որպեսզի Հիսուս լինի անդրանիկը բազում եղբայրների մեջ:
Ի՞նչ կարող ենք ասել այս ամենից հետո: Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել: 
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:28-29, 31)

 

Լրահոս

Դիտել ավելին