Կարևոր իրադարձություններ

«Ուրախ եմ արձանագրել քաղաքացիների վստահության բարձր աստիճանը». Ռոբերտ Սարգսյան

18 Փետրվար, 2017 13:00
Հեղինակ՝ Ռոբերտ Սարգսյան
«Ուրախ եմ արձանագրել քաղաքացիների վստահության  բարձր աստիճանը». Ռոբերտ Սարգսյան

ՀՀ ԱԺ  պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը Ավան վարչական շրջանում մասնակցել է քաղաքացիների հերթական ընդունելությանը:

Ավան թաղամասի բնակիչների հետ հանդիպանը Ռոբերտ Սարգսյանը նշել է. «Ուրախ եմ արձանագրել քաղաքացիների վստահության բարձր աստիճանը, ինչն ակնհայտ էր հանդիպման ընթացքում մեզ հասցեագրված սոցիալ-տնտեսական, կրթական և առողջապահական բնույթի հարցերի և հիմնախնդիրների բովանդակությունից ու բազմազանությունից:

Հնարավորություններիս սահմանում շարունակելու եմ լինել մարդկանց կողքին. իմ նկատմամբ նրանց վերաբերմունքն այլընտրանք չի թողնում»:

 

Լրահոս

Դիտել ավելին