Կարևոր իրադարձություններ

Օհանյանի մատնող ժեստը բացահայտեց Սերժ Սարգսյանի հետ իրական հարաբերությունները (լուսանկարներ, տեսանյութ)

18 Փետրվար, 2017 12:00
Օհանյանի մատնող ժեստը բացահայտեց Սերժ Սարգսյանի հետ իրական հարաբերությունները (լուսանկարներ, տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Սեյրան Օհանյանին հարցրին՝ արյո՞ք Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը, ինչին նա կտրուկ պատասխանեց՝ «ոչ»։ Նրա պատասխանը, սակայն, ուղեկցվեց դեմքի այնպիսի արտահայտությամբ ու ժեստով, որ ակնհայտ էր՝ այն ինչ-որ չափով չէր համապատասխանում իրականությանը։

Shabat.am-ն այս կապակցությամբ զրուցեց հոգեբան Ա․ Վարդանյանի հետ, ով հաստատեց, որ նման ժեստը վկայում է այն մասին, որ զրուցակիցը ինչ-որ բան թերի է ասում կամ թաքցնում։ Տեսանյութում երևում է, որ լրագրողի հարցին պատասխանելիս Սեյրան Օհանյանը ձեռքը տանում է դեպի գլուխը և արագ ետ քաշում։ Դա պարզ ժեստ է, սակայն շատ բան է ասում։ Առհասարակ, մարդու մարմնի լեզուն ավելի շատ տեղեկություն է տալիս նրա մասին, քան խոսքը։ Եվ որ ամենակարևորն է՝ ժեստերն անհնար է թաքցնել․ դրանք այսպես թե այնպես «մատնում են» մարդուն։

Երբ մարդ լարվում է և ստիպված է լինում թաքցնել ինչ-որ բան, ինքնաբերաբար գլուխն է շոյում (ինչպես տեսանյութում), ականջը, քիթն է քորում, կամ ձեռքերը հպում բերանին։ Առաջին հայացքից «անմեղ» թվացող այս ժեստերը քիչ քաղաքական գործիչների չեն «մատնել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին