Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

18 Փետրվար, 2017 10:34
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (18 փետրվար 2017թ.)

Հիսուս ասում է. 
-Ես եմ իսկական հովիվը: Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով: Ես եմ իսկական հովիվը: Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը: Տակավին ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից դուրս են. Նրանց ևս պարտավոր եմ ներս բերել: Նրանք էլ պիտի լսեն ինձ և լինեն մեկ հոտ և մեկ հովիվ:
(Հովհաննեսի ավետարան 10:11-16)

Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի…
Թող խաղաղության Աստվածը կարողություն տա ձեզ, որ ամեն տեսակ բարեգործությամբ իր կամքը կատարեք, որովհետև ինքն էր, որ մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս, նրան, որ իր արյունով կնքված հավիտենական ուխտով Հովվապետ եղավ ամբողջ հոտի համար: Ինչ որ կամենում է Աստված, թող այն էլ ներգործի մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք հավիտյանս: Ամեն:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:17, 20-21)

 

Լրահոս

Դիտել ավելին