Կարևոր իրադարձություններ

Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»

18 Փետրվար, 2017 09:50
Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»

«ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում։ Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն։

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց՝ երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին։ «Երբևէ, ամենևին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,– ասել է Ամիրյանը։ Նախարարը նաև հայտարարել է, թե ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլև շատ շատերի վստահությունն է վայելում։ Թե ինչու, նա չի մեկնաբանել։ Նկատենք, որ այսօր քիչ չեն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք ամենևին էլ ՀՀԿ-ի հետ չեն և ընդգրկված են այլ կուսակցությունների ցուցակներում»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին