Կարևոր իրադարձություններ

Օսկանյանը, ընտրվելու դեպքում, հնարավոր է, վայր դնի մանդատը. պատճառը Սամվել Բաբայանն է. «Հրապարակ»

18 Փետրվար, 2017 09:06
Օսկանյանը, ընտրվելու դեպքում, հնարավոր է, վայր դնի մանդատը. պատճառը Սամվել Բաբայանն է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, «Օհանյան դաշինքում» լուսաբացներն ամենեւին խաղաղ չեն։ Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։ Դաշինքի «նյուզմեյքեր», «Համախմբման» առաջին ջութակ Վարդան Օսկանյանը նույնպես իրեն լավ չի զգում Սամվել Բաբայանի եւ նրա համախոհների միջավայրում, որոնք էլ թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը»:

Նեղ շրջանակում նախկին արտգործնախարարն ասել է, որ չի բացառվում ինքն ապրիլի 2-ից հետո դուրս գա քաղաքականությունից: Իսկ եթե «Համախմբումն» անցնի խորհրդարա՞ն՝ հարցրել է «Հրապարակ»-ն իր աղբյուրին։ «Կարծում եմ՝ մանդատը վայր կդնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին