Կարևոր իրադարձություններ

Արարատում ընտրապայքարը սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների» սպորտաձեւի. «Հրապարակ»

18 Փետրվար, 2017 08:14
Արարատում ընտրապայքարը սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների» սպորտաձեւի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատում ընտրապայքարը սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների» սպորտաձեւի։ Այստեղ ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ մրցակցություն է, այլեւ ՀՀԿ-ականներն իրար դեմ են ելել։ Չնայած նրանց հորդորել են միմյանց չխանգարել, օրինակ, Ավշարի Արայիկ Գրիգորյանը՝ Արարատում եւ հարակից համայնքներում, Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատում, Մուրադ Մուրադյանը՝ Մասիսում, բայց թեկնածուները խախտել են պայմանավորվածություններն ու մեկմեկու տարածք մտել։ Հատկապես ակտիվ են Գրիգորյանները, որոնք աշխատում են նաեւ Արտաշատում։
 
Մասիսում ՀՀԿ-ականների հին հաշիվներն են սրվել։ Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը քաղաքում շտաբ է բացել, որն զբաղվում է Արայիկ Գրիգորյանի քարոզչությամբ, ամեն երեկո այստեղ մեքենաների շարասյուն է կանգնում։
 
Հիշեցնենք, որ Սաշա Հակոբյանն անցած աշնանը պոստը զիջեց Դավիթ Համբարձումյանին՝ Թույների Մհերի որդուն, ով ՀՀԿ-ի թեկնածուն էր, որին աջակցում էր Մուրադ Մուրադյանը։ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, որոշել է վրեժխնդիր լինել Մուրադյանից»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին