Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս մաքրել հետքերը՝ կահույքի վրայից

17 Փետրվար, 2017 22:30
Ինչպե՞ս մաքրել հետքերը՝ կահույքի վրայից

Փայլուն մակերեսով կահույքի հիմնական թերությունն այն է, որ նրա վրա երևում են տարբեր վնասվածքները՝ քերծվածքներն ու սպիտակ հետքերը, որոնք առաջանում են՝ վրան տաք սպասք դնելիս:
Կահույքի վրայի քերծվածքները վերացնելու համար անհրաժեշտ են հետևյալ պարագաները՝
- պարաֆին
- մոմ
- կարմիր գինի
- ձիթապտղի յուղ
- անձեռոցիկ
Կահույքը քերծվածքներից մաքրելու համար՝ վերցնել կարմիր գինի, ձիթապտղի յուղ և հավասար քանակությամբ խառնել, քսել կահույքի վնասված մասերին և թողնել որոշ ժամանակ, որպեսզի ներծծվի: Հետո չոր և մաքուր անձեռոցիկի օգնությամբ մաքրել տվյալ մասը:
Սպիտակ հետքերը կահույքի վրայից մաքրելու համար՝ վերցնել մի կտոր պարաֆին և քսել վնասված մասին: Հետո ծածկել անձեռոցիկով և տաք արդուկով արդուկել: Մի քանի անգամ կրկնել, մինչև հետքը լրիվ վերանա: Այնուհետև այդ մասը մաքրել քաթանե լաթով:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին