Կարևոր իրադարձություններ

ԻԻՀ Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում (տեսանյութ)

17 Փետրվար, 2017 16:46
ԻԻՀ Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում (տեսանյութ)

Փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը կարևորեց երկու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը, ընդգծելով, որ 2012 թվականին ստորագրված փոխգործակցության պայմանագիրն իրագործվում է ողջ ծավալով, և կան աշխատանքն ավելի սերտացնելու բոլոր պայմանները: 
Մորթեզա Միրզային շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և դրական գնահատելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում հայ գործընկերների ձեռքբերումները՝ համոզմունք հայտնեց, որ գործընկերությունը կշարունակվի մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի ընդլայնման ուղղությամբ: 
Հունան Պողոսյանը հավաստեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության՝ գործընկերային հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ավարտին ստորագրվեց երկու գերատեսչությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարների հանդիպման արձանագրություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին