Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանը հաստատեց` Պավլիկ Մանուկյանին ծեծել է, բայց չի թքել բաժակի մեջ (տեսանյութ)

17 Փետրվար, 2017 15:07
Սեյրան Օհանյանը հաստատեց` Պավլիկ Մանուկյանին ծեծել է, բայց չի թքել բաժակի մեջ (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ միջադեպ է եղել:

«Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է. բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատեւ աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Օհանյանը նաև անդրադարձավ մարտի մեկի դեպքերին: Նա նշեց, որ տեղի ունեցածում զինված ուժերը մասնակցություն չեն ունեցել: Նա նշեց, որ իրենք տարիների շարունակ աշխատել են ապահովել քաղաքական գործընթացներում զինված ուժերի չեզոքությունը: «Մարտի մեկին ոչ մի ուղղորդում չի եղել»,- ասաց Օհանյանը:

Միջադեպի մասին մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին