Դուբայում կառուցվում է իր տեսակի մեջ բացառիկ հյուրանոց, որի այցելուները անընդհատ հնարավորություն կունենան պատուհանից բացվող նոր տեսարաններ վայլել: Dynamic Tower Hotel-ը, որը կառուցվում է 2008թ. և պատրաստ կլինի 2020թ., այն կպտտվի 360 աստիճանով:
Ութսուն հարկանի կառույցը կունենա 420 մ բարձրություն: Դրա համարները պտտվելու են իրարից անկախ՝ հյուրանոցի բետոնե կենտրոնի շուրջ: Ցանկության դեպքում հյուրանոցային համարները հնարավոր կլինի մի քանի տասնյակ մլն դոլարով գնել ու դրանցում տան պես ապրել: