Կարևոր իրադարձություններ

Մոլորակի անոմալ վայրերը (լուսանկարներ)

17 Փետրվար, 2017 16:05
Մոլորակի անոմալ վայրերը (լուսանկարներ)

* Ղազախստանի Տալդիկուրգանսկ մարզում կա մի փոքր ջրամբար (100×60 մ), որը չի չորանում անգամ ամառվա կիզիչ արևից, ավելին, նրա ջուրը ամբողջ տարին սառն է լինում: Այնտեղ լուրջ ուսումնասիրություններ չեն արվել, քանի որ անգամ թթվածնի լեփ լեցուն բալոններով սուզված ջրասուզակները 3 րոպեից սկսում են խեղդվել: Ջրամբարի մեջ կենդանական աշխարհ գոյություն չունի: 

* Հնդկաստանի Ասսամ նահանգում է գտնվում Ընկնող թռչունների հովիտը: Ամեն տարի օգոստոսին, կեսգիշերին, այստեղի երկնքից սկսում են թափվել թռչուններ: Ըստ այդմ, թռչունները լինում են կիսագիտակից վիճակում և անգամ չեն փորձում փախչել, երբ նրանց բռնում են:  

 

* Վուլեմին նախապատմական բույս է, որի գոյության փաստը երկար ժամանակ Ավստրալիայի պետական գաղտնիքն էր: Այս սոսիների տարիքը հասնում է 150 միլիոն տարու:

 

* Ուսումնասիրելով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Անտարկտիդայի չափերն ու ձևերը, գիտնականները զարմանքով հայտնաբերել են, որ նրանց ուրվագծերը գործնականում համընկնում են: Ըստ այդմ, առաջ է քաշվել այն տեսակետը, թե երկնաքարի հետ բախման հետևանքով Անտարկտիդա մայրցամաքը «սղմվել է» և դուրս պրծել մոլորակի մյուս ծայրում: Սակայն այժմ այս կարծիքը համարվում է ֆանտաստիկ և անհավանական: 

* Հռոմից ոչ հեռու գտնվում է իրիդիումային անոմալիան: Այս վայրում իրիդիումի քանակը 300 անգամ գերազանցում է նորման: Իրիդիումի շերտը տեղակայված է հողի խորքում՝ մոտավորապես այն աշխարհագրական սահմանների արանքում, որոնք համապատասխանում են մեզոզոյի և կայնոզոի ժամանակաշրջանին: Կայնոզոյն համարվում է այն ժամանակաշրջանը, երբ վերացել են դինոզավրերը: Նմանատիպ իրիդիումային անոմալիաներ հայտնաբերվել են Դանիայում, Իսպանիայում և Կասպից ծովի ափերին: Հնարավոր է, որ դրանք երկնաքարի անկման հետքերն են: 

* Բերմուդյան եռանկյունի՝ այսպես է կոչվում Ատլանտյան օվկիանոսում գտնվող այն շրջանը, որտեղ, ինչպես ընդունված է կարծել, անհետանում են նավերն ու օդանավերը: Առեղծվածը բացահայտելու համար բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել, սակայն ոչ մեկը վերջնականապես չի ապացուցվել: Սկեպտիկները, սակայն, կարծում են, որ այդ տարածքում նավաբեկություններն ու ավիաաղետները նույնպիսի հաճախականությամբ են տեղի ունենում, որքան մոլորակի այլ վայրերում: Այս կարծիքին է նաև ԱՄՆ-ի առափնյա պահակազորը: 

Image result for bermuda triangle

Related image

 

Լրահոս

Դիտել ավելին