Ինչպես գիտենք, վերջին ժամանակաշրջանում ակտիվ ընթանում է ներդրումային ծրագրերի հավաքագրում, որը պետք է նպաստի երկրի տնտեսության զարգացմանը: Առաջարկները առկա են տարբեր մարզերից և տարբեր ոլորտներում:
Ներկայումս Շիրակի մարզից հավանության է արժանացել 6 ներդրումային ծրագիր,որոնցից 3-ը նախատեսվում է իրականացնել Գյումրիում: Ծրագրերի թիրախում զբոսաշրջության զարգացումն է, «Խելացի տուն համակարգի արտադրության» կազմակերպումն, ինչպես նաև տուրիստական մի շարք կառույցների կառուցումը:
Ստեղծելով հարմար պայմաններ զբոսաշրջիկների համար հնարավորություն է ստեղծվում ավելացնել վերջիններիս հոսքը Հայաստան, ինչն էլ ենթադրում է ֆինանսական միջոցների ներհոսք: