Կարևոր իրադարձություններ

Օպտիմալացման «բերքահավաքը». 5 մլրդ` մարզերին

17 Փետրվար, 2017 11:37
Հեղինակ՝ Տնտեսական անցուդարձ
Օպտիմալացման «բերքահավաքը». 5 մլրդ` մարզերին

Ինչպես գիտենք, որոշ ժամանակ առաջ գործադիր մարմինը որոշում էր կայացրել մարզերին պահուստային ֆոնդից հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով:

Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մարզերում առաջնային և մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովող ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարը տրվում է ոչ թե բյուջեից, այլ վարչական ուռճացված ծախսերի օպտիմալացման արդյունքում հավաքված միջոցներից:

Դրական է թե հավաքված գումարի չափը և թե տրված ուղվածությունը: Գումարի կարիք ունեն բոլոր ոլորտները անխտիր և մարզերի համար նախատեսված գումարները ունեն հստակ թիրախավորում:

Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում, առկա միջոցները կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաների մշակման և ձեռք բերման վրա: Պետք է արձանագրել, որ գործադիր մարմնի կողից հավաքագրված 341 ներդրումային ծրագրի զգալի մասը վերաբերում է մարզերին:

 

Լրահոս

Դիտել ավելին