Կարևոր իրադարձություններ

Ինչի է վերածվելու ընտրարշավը. «Առավոտ»

17 Փետրվար, 2017 10:31
Ինչի է վերածվելու ընտրարշավը. «Առավոտ»

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչի է վերածվելու ընտրարշավը։ Ինչպես ասում են իմ երիտասարդ գործընկերները՝ «Գնանք Շմայսին, Վարդանիկին, Ճոյտին խոսեցնենք, հետո վրեքները ղժժանք»։ Իհարկե, այդ «պերսոնաժներն» իրենց մտքերով և բառապաշարով դրա համար բազմաթիվ առիթներ են տալիս, բայց այդ «ղժժալու» տրամադրությունը, մեղմ ասած, չի համար պատասխանում մեր առջև դրված մարտահրավերներին։ Դրանց մասին էլ է խոսվում, բայց՝ զուտ «մեղադրական բերումով»՝ տեսեք, սիրելի ժողովուրդ, թե ինչ են քեզ հետ արել։ Իրականում այդ երկու, պայմանականորեն ասած «զվարճալի» և «նվնվան» բևեռների արանքում կա նաև սառը դատողություններ անելու դաշտ, որը հիմնականում ազատ է մնում։ Երբեմն լսվում են սթափ ձայներ, ինչպիսին է իմ բարեկամ Վահե Հովհաննիսյանի ձայնը, որը, ցավոք, հրաժարվեց առաջադրվելուց։ Բայց կարևորը նույնիսկ որևէ մեկի առաջադրվել-չառաջադրվելը չէ, կարևոր է, թե ով ինչ խնդիրներ է առաջադրում և ինչ լուծումներ  է  տեսնում»:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին