Կարևոր իրադարձություններ

Նախօրեին Միհրան Պողոսյանը եղել է նախագահականում. «Հրապարակ»

17 Փետրվար, 2017 09:49
Նախօրեին Միհրան Պողոսյանը եղել է նախագահականում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Բաղրամյան 26-ում է եղել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միհրան Պողոսյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ։

Ամենայն հավանականությամբ, ԴԱՀԿ նախկին պետի այցը նախագահական անմիջական կապ ունի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ։

Ուշագրավ է նաեւ այն, որ քաղաքական տարբեր շրջանակներում ակտիվացել են խոսակցությունները, թե թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու են նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայր Ղուկաս Ուլիխանյանը եւ Տարոն Մարգարյանի աներորդին, Միհրան Պողոսյանն է լինելու անցողիկ թեկնածուն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին