Կարևոր իրադարձություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն չունի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին մեկնել ԱՄՆ և բնակվել այնտեղ. «Ժողովուրդ»

17 Փետրվար, 2017 09:27
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն չունի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին մեկնել ԱՄՆ և բնակվել այնտեղ. «Ժողովուրդ»

««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդականությունն անակնկալ էր. չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի անունը նաև դաշինքի անվան մաս է, և ասվել էր, որ նա լինելու է ընտրացուցակում 2-րդը, սակայն պարզվեց՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի անունը 11-րդ հորիզոնականում է։ Փոխարենը դաշինքի երկրորդ հորիզոնականում գրված է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի անունը։ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը 11 –րդ հորիզոնականում է ընդգրկվել իր ցանկությամբ. «11-րդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետեւ համոզված է, որ այդ հորիզոնականը եւս անցողիկ է Դա իր նախընտրած տեղն Է»,–ասաց նա։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք Հովհաննիսյանը մտադրություն ունի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին մեկնել ԱՄՆ և բնակվել այնտեղ, ու որոշել է 11-րդում լինել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ո՞ւր գնա, մնալու է, դա վաղուցվա հեքիաթներ են»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին