Կարևոր իրադարձություններ

Շատ գործիչներ էլի մնացին քաղաքական լուսանցքում. «Ժողովուրդ»

17 Փետրվար, 2017 08:40
Շատ գործիչներ էլի մնացին քաղաքական լուսանցքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին իր ողջ հմայքով եւս մեկ անգամ երեւաց հայ քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը: Բավական էր` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քիչ թե շատ ազդեցիկ որեւէ ուժ հայտարարեր դաշինք կազմելու մտադրության մասին, լուսանցքում հայտնված քաղաքական ուժերը մեծ աղմուկ-աղաղակով, ոհմակով «հարձակվում էին» նրանց վրա` սատարելով ու դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնելով, ընդ որում, այդ ամենն արվում էր օրը մի քանի անգամ հարցազրույցների ու ասուլիսների ուղեկցությամբ:

Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձից հետո «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարեցին է՛լ «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցությունից, է՛լ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցությունից, է՛լ ռամկավարները, է՛լ «Ազգային համաձայնությունը»: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դաշինքում էլ շտապեցին Դեմկուսը, «Ազգային համաձայնությունը», «Երրորդ հանրապետությունը», Ժողովրդական կուսակցությունը, նաեւ ԱԻՄ-ը: Չստացվելուց հետո ԱԻՄ-ը հայտարարեց նաեւ «Ելք» դաշինքին անդամակցելու մասին, սակայն մերժվեց: Բայց այս մարդ-կուսակություններին որեւէ մեկն այդպես էլ իր դաշինքում չընդունեց, եւ հիմա նրանք կրկին վերադարձել են այնտեղ, որտեղից եկել էին` քաղաքական լուսանցք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին