Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանին ԱԺ բերելը եղել է Հովիկ Աբրահամյանի «իդեֆիքսը». «Իրատես»

17 Փետրվար, 2017 08:31
Վարդան Ղուկասյանին ԱԺ բերելը եղել է Հովիկ Աբրահամյանի «իդեֆիքսը». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ծառուկյան» դաշինքն ի սկզբանե մտահղացվել էր որպես լուրջ կուսակցությունների եւ մտավորական սերուցքի, քաղաքական փորձագետների կոնգլոմերատ, որից ապագայում հնարավոր լիներ նույնքան լուրջ կուսակցության պլատֆորմ կերտել: Սակայն իշխանություններին չափազանց զարմացրել է այս դաշինքի առաջին քայլերից մեկը, որով թիվ մեկ ռեյտինգային թեկնածու է հռչակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

ԲՀԿ-ից ասում են, որ դա Իշխան Զաքարյանի «ձեռքի գործն» է, նա է առաջարկել Վարդանիկին անմահանալ իրենց ցուցակում։ «Գործից տեղյակներն» էլ պնդում են, որ դա եղել է Հովիկ Աբրահամյանի «իդեֆիքսը», որ Վարդանիկը հայտնվի պառլամենտում` խոսի որքան ուզի, ում մասին ուզի, ինչքան ուզի` վասն Արգամիչի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին