Կարևոր իրադարձություններ

Յուվեցի Կարոյին չի հաջողվել պատգամավոր դառնալու կամ որդուն պատգամավոր դարձնելու «դաբրո» ստանալ. «Հրապարակ»

17 Փետրվար, 2017 08:24
Յուվեցի Կարոյին չի հաջողվել պատգամավոր դառնալու կամ որդուն պատգամավոր դարձնելու «դաբրո» ստանալ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին, չի հաջողվել պատգամավոր դառնալու կամ որդուն պատգամավոր դարձնելու «դաբրո» ստանալ։ Հատկապես որդու համար Յուվեցին պատրաստ է եղել ամեն ինչի, սակայն Սերժ Սարգսյանը խորհրդարան մուտքի «արտոնագիր» չի իջեցրել, բայց հանձնարարել է աշխատել ՀՀԿ-ի համար, որ «հետո լավ լինի»։
 
Կարապետյանը հիմա հարազատ մարզում խորհրդարանական ընտրություններին ամբողջ ուժով աշխատելու է ՀՀԿ-ի եւ, մասնավորապես, ռեյտինգայինով առաջադրվող Արայիկ Գրիգորյանի օգտին, որպեսզի արդարացնի նախագահի հույսերը, քանզի իր եւ փեսայի վրա «լուրջ» գործեր կան» ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին