Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է Մարսել Պրուստի մասնակցությամբ միակ կինոնկարահանումը

17 Փետրվար, 2017 00:30
Հայտնաբերվել է Մարսել Պրուստի մասնակցությամբ միակ կինոնկարահանումը

Լավալի համալսարանի պրոֆեսոր Ժան-Պիեռ Սիրուտա-Տրահանը հայտնաբերել է միակ պահպանված կինոձայնագրությունը, որտեղ երևում է ֆրանսիացի գրող Մարսել Պրուստը: Այդ մասին գրում է Le Monde պարբերականը:

Գրողը կադրի մեջ է ընկել 1904 թվականին տեղի ունեցած հարսանիքի ժամանակ: Նշվում է, որ նա ներկա է եղել ընկերոջ դստեր հարսանիքին: Պրուստը ժապավենի վրա հայտնվում է 37-րդ վայրկյանին:

Մարսել Պրուստը «Կորած ժամանակի որոնման մեջ» գրքերի շարքի հեղինակն է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին