Կարևոր իրադարձություններ

Սիան ցուցադրել է ճագարների սպանությունն ու Քանյե Ուեսթին կոչ արել հրաժարվել մորթուց (տեսանյութ)

16 Փետրվար, 2017 22:36
Սիան ցուցադրել է ճագարների սպանությունն ու Քանյե Ուեսթին կոչ արել հրաժարվել մորթուց (տեսանյութ)

Ավստրալացի երգչուհի Սիան ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին կոչ է արել հրաժարվել մորթուց: Այս մասին նա գրել է Twitter-ում:

Սիան թվիթերյան գրառմանը կցել է տեսանյութ, որում պատմվում է մորթու արտադրության մասին և ցուցադրվում է մուշտակների պատրաստման նպատակով իրականացվող ճագարների սպանությունը:

«Հարգելի Քանյե Ուեսթ, խնդրում եմ, մտածիր մորթուց հրաժարվելու մասին», - գրել է Սիան:

Հայտնի է, որ փետրվարի 15-ին ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը ներկայացրել է հագուստի նոր հավաքածուն (Yeezy Season 5): Հավաքածուի շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքի նորաձևության շաբաթի շրջանակներում: Մոդելներից մեկը ներկայացել է նարնջագույն մորթուց պատրաստված երկար մուշտակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին